|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երբ «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը խոսում է այս ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահ հաղթանակի մասին կամ, վատագույն դեպքում, երկրորդ փուլ է կանխատեսում, ես անկեղծորեն ուրախանում եմ: Ուրախանում եմ հայ քաղաքական գործչի, տվյալ դեպքում` Ստեփան Սաֆարյանի աննկուն ոգու համար: Ո՞ւր էր, թե մեր քաղաքական գործիչների կեսը նրա նման «անուղղելի» լինեին՝ լավ իմաստով, իհարկե: Ստյոպան չի խեղդվի ջրում, կրակի մեջ չի այրվի, դժոխք էլ ընկնի՝ դուրս կգա: Ես հավատում եմ նրան:
Բայց և մի հարց եմ ուզում պարզել Ստեփան Սաֆարյանի հետ, եթե, իհարկե, նա շատ զբաղված չէ Րաֆֆի Հովհաննիսյանի այս անզուգական քարոզարշավով: Պարո'ն Սաֆարյան, ի՞նչ եք կարծում` եթե ՀՀԿ-ի լուռումունջ աներձագը առանց մի ծպտուն հանելու կարողացավ հաղթել «Ժառանգության» սոխակ Ստեփան Սաֆարյանին, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այնքան էլ լռակյաց չէ և, որ ամենակարևորն է, ՀՀԿ-ում ոչ թե աներձագի, այլ տանտիրոջ իրավունքներ ունի, ուղղակի չի՞ փոշիացնի «Ժառանգության» ռահվիրային:
Այն էլ ասեմ, որ չնայած ես շատ եմ մտահոգվում Րաֆֆի Հովհաննիսյանի ապագայով, բայց ինձ Ձեր լավատեսությունը, պարո'ն Սաֆարյան, ուղղակի թևեր է տալիս:
Հարգանքներով՝ Էդիկ Անդրեասյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: