|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժամանակի» տեղեկություններով` կառավարությունը ծրագրում է առաջիկայում հիմնանորոգել Էջմիածնի Մայր տաճարը, սակայն դեռ նախագիծ չկա:
Քննարկումներ են ընթանում տարբերակների շուրջ, գրում է թերթը, սակայն Մայր տաճարը հաստատապես հիմնովին նորոգվելու է: Թերթը գրում է, թե մնում է հուսալ, որ Մայր տաճարը չի եվրավերանորոգվի եւ չի արժանանա այլ եկեղեցիների, օրինակ` Գանձասարի սալիկապատված պարսպի ճակատագրին:
Թերթի հավաստի տեղեկություններով` Մայր տաճարի հարցում մտադրություն կա բծախնդիր վերաբերմունք դրսեւորել եւ օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ: