|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքում ամերիկացի հատուկ ջոկատայինները գրոհայիններին տանջել են Demon Hunter խմբի «քրիստոնեական հեւի-մեթալ» երգերով: Ընդ որում` մինչ այդ համաշխարհային հռչակ ունեցող Metallica խումբը խնդրել էր իր երաժշտությունը չկիրառել հարցաքննությունների ժամանակ. Esquire ամսագրին պատմել է ԱՄՆ ռազմածովային ուժերի էլիտար հետեւակի զինվորներից մեկը, ով մասնակցել էր Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը:
Ըստ РИА Новости-ի` ի տարբերություն Metallica-ի, Demon Hunter-ի երաժիշտներն անգամ իրենք են այդ նպատակների համար նվիրաբերել իրենց ձայնասկավառակները:
Ի դեպ, զինվորը նաեւ խոստովանել է, որ բեն Լադենի սպանությանից հետո մշտապես վախենում է իր եւ իր ընտանիքի անդամների համար: