|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեւ ամպեր են կուտակվել ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ կամ ճարտարապետ-շինարար Վարդան Սեդրակյանի գլխին: Սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից նրա անցումը դեպի շքեղ կյանք՝ մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից:
Պարույր Հայրիկյանի կրակոցների գործով Սեդրակյանի հարեւաններին ձերբակալելուց հետո, բնականաբար, ԱԱԾ հարցաքննության կկանչվի նաև էպոսագետը: Բայց գուցե ընտրություններից հետո: «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներին առավել շատ հետաքրքրում են նախագահի թեկնածուի ունեցվածքի աղբյուրները, որի համար կպահանջվի անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Չի բացառվում՝ հանցագործ հարեւաններ ունենալու` էպոսագետի մեղքին գումարվի նաև փողերի լվացման մեղադրանք: Այնպես որ` ամեն ինչ դեռ առջևում է: Շարունակությունը կարդացեք օրաթերթում: