|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Միլանում բացվել է «Համբուրիր ինձ, հիմա'ր» (Baciami, stupido!) ցուցահանդեսը` նվիրված ամենահայտնի կինոհամբույրներին:
Ցուցահանդեսը տեղավորվել է Կինեմատոգրաֆիայի թանգարանում` Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Ցուցանմուշները կինոժապավենների հատվածներ են, որոնցում պատկերված են համաշխարհային կինոյի ամենահայտնի համբույրները, ցուցադրված են նաեւ լուսանկարներ, պաստառներ:
Այցելուները կվերհիշեն «Քամուց քշվածները», «Կլեոպատրա», «Հռոմեական արձակուրդներ», «Սպարտակ» եւ այլ ֆիլմերի հիշարժան կադրերը:
Ցուցադրությունը կտեւի մինչեւ փետրվարի 28-ը: