|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Ուսումնասիրվել և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ են ներկայացվել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման ոլորտում:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից առաջարկություններ են ներկայացվել պետության կողմից երաշխավորված անվճար ևւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավման, ինչպես նաև փրկարար ծառայողների, զինծառայողների, զինծառայողներին հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավման վերաբերյալ:
Իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործընթացներ: