|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են տեղեկատվությունը, որ Սանջիբաեգամ քաղաքի շրջանում ստորգետնյա միջուկային փորձարկումները հաջող են անցել. տեղեկացնում է РБК-ն:
Ընդ որում` միջուկային պայթյունը 4,9 մագնիտուդով երկրաշարժ է առաջացրել:
Հարավային Կորեան, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը եւ ԱՄՆ-ը իրենց անհանգստությունն են արդեն հայտնել այդ փորձարկումների կապակցությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջել է միջազգային պատժամիջոցներ կիրառել Փհենյանի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի` իրեն եւ իր դաշնակիցներին պաշտպանելու համար: