|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քանի որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իր հետ չի տանում քարոզարշավի, վերջինս առանձին այցելում է մարզեր' հանդիպում կուսակտիվի հետ: Արարատից հետո նա եղել է Թալինում, որտեղ աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով: Հայտնի է, որ Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտպանել է ոչ թե ՀՀԿ առաջադրած թեկնածու Սարգիս Արամյանին, այլ Վորոշ Խաչատրյանին:
Թալինում տեղի ունեցած ՀՀԿ շտաբի մինի նիստի ժամանակ քաղաքապետ Սարգիս Արամյանը, ներկայացնելով քարոզարշավի ընթացքը, դժգոհել է Մնացից` ասելով, թե վերջինս խոչընդոտներ է ստեղծում, եւ արժանացել է Հովիկ Աբրահամյանի բավականին կոշտ հակադարձմանը` «ԱԺ պատգամավորի մասին կարգին խոսի» տարբերակով: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: