|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Էրեբունի վարչական համայնքի բնակիչներն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զարմացրեցին իրենց«ոչ ստանդարտ» հարցերով: Օրինակ` մի երիտասարդ աղջիկ, գրեթե բանաստեղծական առոգանությամբ, նախագահ Սերժ Սարգսյանին դժգոհեց, որ հիմա բնության գրկում հանգստանալն էլ է վճարովի դարձել եւ ամեն ծառ, կարծես, մեկինը լինի:
«Բայց ես չեմ կարծում, որ բոլոր ծառերի մոտ մարդիկ են սպասում»,- գրեթե ծիծաղալով արձագանքեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի թեկնածուի ամբողջական պատասխանը` Yerkir.am-ի տեսանյութում:
Ի դեպ, տեսանյութում երեւում է նաեւ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօրվա հանդիպմանը մտքերով էր ընկած եւ միայն երկրորդ անգամ նախագահից իր անունը լսելուց հետո արձագանքեց Սերժ Սարգսյանին: Ի տարբերություն քաղաքապետի, ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, իրեն առավել քան լավ ու հանգիստ էր զգում: