|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Նրանք, ովքեր չեն սանձում Հաֆիզ Հաջիեւի նմաններին, կործանում են Ադրբեջանի ժողովրդի բարոյականությունը»,- «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին այսպես է արձագանքել Ադրբեջանի «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաջիեւի այն հայտարարությանը, թե պատրաստ է գրողի ականջի համար 10 հազար մանաթ վճարել:
Turan լրատվական գործակալության հաղորդմամբ` նա նաեւ շեշտել է, որ նորմալ երկրներում իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեին սպառնալից հայտարարություններ անողներին, մինչդեռ Ադրբեջանում դրանք վաղուց չեն արձագանքում:
«Եթե նրանք չձեռնարկեն համապատասխան միջոցներ, ես ստիպված կլինեմ ընտանիքիս հետ հեռանալ այս երկրից»,- հայտարարել է Այլիսլին: