|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Հայաստանում Եվրոպական Mիության պատվիրակությունը ցավով տեղեկացնում է, որ այսօր Երևանում ԵՄ պատվիրակության ադմինիստրացիոն ղեկավար Հելեն Բեքմենը հանկարծամահ է եղել:
Հելեն Բեքմենը մահացել է փետրվարի 11-ին` 51 տարեկան հասակում: Նա ԵՄ պատվիրակության ադմինիստրացիան ղեկավարում էր 2012 թվականի սեպտեմբերից:
Պատվիրակության կազմում ընդգրկված նրա գործընկերները Բեքմենին նկարագրել են որպես բարեհամբույր և փայլուն գործընկերոջ: Պատվիրակությունն իր ցավակցությունն է հայտնել նրա ընտանիքին:
Ցավակցությունների գիրքը բաց կլինի ԵՄ-ի գրասենյակում փետրվարի 13-15-ը: