|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածք էր ստացել 2012 թ. դեկտեմբերին՝ Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ:
Արդեն տեղեկացրել ենք, որ Մանոյանը վերջին ամիսներին բուժվում էր Գերմանիայում: Թեեւ բժիշկները նախապես նշում էին, որ Դավիթ Մանոյանի ապաքինման համար կպահանջվի 4-5 ամիս, սակայն, բարեբախտաբար, նրա վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը տեղեկացրել է, որ Դավիթ Մանոյանը «Փյունիկի» կազմում մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի իր թիմի երկրորդ մարզական հավաքին: Բացի այդ, եթե ամեն ինչ ընթանա բարեհաջող, Մանոյանը հնարավոր է` մասնակցի նաև մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին: