|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փետրվարի 11-ին` ժամը 07.47-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհի մոտ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 13 ՏՍ 583 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 10 մ հեռավորությամբ), իսկ մերկասառույցի պատճառով 7 ավտոմեքենա խցանվել է:
Հրշեջ-փրկարարները բոլոր ավտոմեքենաները դուրս են բերել խցանումից: Զոհեր և վիրավորներ չկան: