|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր Երեւանի Էրեբունի վարչական շրջանում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հերթական անգամ անդրադարձել է նախագահի մյուս թեկնածու Պարույր Հայրիկյանի` միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկին:
Բագրատյանը հայտարարել է, որ Հայրիկյանը նախ եւ առաջ պետք է հանի իր թեկնածությունը: Այնուհետեւ նա առաջ է քաշել մի քանի պայմաններ, որոնց համաձայն` միասնական թեկնածուն պետք է փոխհատուցի մյուս թեկնածուների` քարոզարշավի ընթացքում վատնած գումարները, ինչպես նաեւ խոստանա, որ ընտրություններում պարտվելու դեպքում կմնան ընդդիմություն եւ չեն ճանաչի Սերժ Սարգսյանի հաղթանակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայրիկյանը բաց նակամով դիմել էր Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին` առաջարկելով քննարկել միասնական թեկնածուի հարցը: Հովհաննիսյանը դեռ չի արձագանքել նրա առաջարկին: