|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպը փակված է: Vesti-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Իվանովսկին: Նրա խոսքով` Մոսկվան այլեւս չի պնդում, որ Անկարան հրապարակավ ներողություն խնդրի ինքնաթիռի հարկադիր վայրէջք կատարելու համար, իսկ երկու երկրների միջեւ հարաբերոթյուններն ավելի են զարգանում: Որպես ապացույց` Իվանովսկին նշել է նախագահ Վլադիմիր Պուտինի` 2012թ. դեկտեմբերին Թուրքիա կատարած այցը:
Դեսպանը, այդուամենայնիվ, ասել է, որ ուղեբեռում չկար մի այնպիսի իր, որը սպառնար ուղեւորների անվտանգությանը:
Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին թուրքական կողմը ստիպել էր Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող ինքնաթիռին հարկադիր վայրէջք կատարել, այնուհետեւ առգրավել էր ինքնաթիռում եղած ուղեբեռը եւ առանց հստակեցնելու հայտարարել, թե ռազմական նշանակություն ունեցող իրեր են հայտնաբերել: