|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀԱԿ-ը շարժումից կուսակցության վերածելու` Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով, ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումներից մեկն էր, «որովհետեւ տարաձայնություններն այնքան շատ էին ՀԱԿ-ում, որ որոշում կայացնելն էր դառնում անհնար»:
«Եթե որոշում կայացնելն իրենք դրել են պահանջ, որ պետք է կոնսենսուսով լինի, եւ եթե այդ կոնսենսուսին երկար ժամանակ չես հասնում, նշանակում է, որ այդ կառույցը անգործություն է մատնվում, ուրեմն պետք է կարողանան հնարավոր դարձնել որոշումների կայացումը, իսկ այդ ձեւերից մեկն էլ սա է»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Նա վստահ է, որ կուսակցություն դեպքում ավելի են բյուրեղանում քաղաքական, գաղափարական մոտեցումները, ավելի զուգամետ են դառնում, ոչ թե` տարամետ: ՀՅԴ-ական պատգամավորը կարծում է, որ շարժումը կուսակցության վերածելը այս վիճակում ավելի ճիշտ կլինի: «Հակառակ պարագայում ՀԱԿ-ը քառակուսի անիվի էր վերածվել՝ նման կառուցվացքով»,- նկատեց Ռուստամյանը:
Դիտարկմանը, որ` 68 տարեկանում Տեր-Պետրոսյանը չմասնակցեց ընտրություններին, ինչպե՞ս է կուսակցություն ստեղծում, Ռուստամյանը պատասխանեց, որ դա անհատական հարց է, հատուկ դեղատոմս չկա: