|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումից առաջ ֆրանսիական հեռուստաընկերությունները նկարահանել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով ազգային հավաքականի կազմում Վալանս էր ժամանել իր հոր` Համլետ Մխիթարյանի Վալանսում հանդես գալուց 18 տարի անց:
Հաղորդման հեղինակը նշում է, որ խաղադաշտ մտնելը բեմ մտնելու նման է` միշտ տարբեր է ու միշտ եզակի, եւ որ Հենրիխ Մխիթարյանի համար «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտը հատուկ նշանակություն ունի, քանի որ նա այնտեղ է եկել Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց իրենից 24 տարի առաջ նրա հայրը` Համլետ Մխիթարյանը, հանդես է եկել Վալանսում:
Հենրիխ Մխիթարյանն իր խոսքում նշում է, որ հայրը Վալանսում խաղացել է յոթ տարի, հետո վերադարձել է Հայաստան, որտեղ եւ կնքել է իր մահկանացուն, բայց կյանքը շարունակվում է. «Ես հավատում եմ, որ նա ինձ նայում է եւ հպարտ է...»:
Մարինա Թաշչյանը` Հենրիխի մայրը, նշել է, որ իր համար հուզիչ է ամեն ինչ եւ հաճելի, քանի որ որդին խաղալու է այն նույն մարզադաշտում, որտեղ խաղացել նրա հայրը:
Տեսանյութը դիտեք այստեղ: