|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին հրավիրել է Թեհրան. ըստ rosbalt-ի` հայտնում են իրանական ԶԼՄ-ները: Ներկայումս ադրբեջանական կողմը համաձայնեցնում է պաշտոնական այցի ժամկետները:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս տեղի է ունենալու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի այցը Ադրբեջան, որտեղ անցկացվելու է իրանա-ադրբեջանական համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը: Բացի այդ` մոտ ժամանակներս աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնելու իրանական հեռուստաընկերություններից մեկի փոխնախագահը` Բաքվում մեդիա-հանձնաժողով ստեղծելու նպատակով: