|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը թափանցիկ է. այսօր ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը. տեղեկացնում է salamnews-ը:
«Հայաստանին մեր բոլոր մատակարարումների վերաբերյալ մենք զեկուցում ենք ՄԱԿ-ին: Զեկույցներում կարելի է տեսնել, թե ինչ ենք մենք մատակարարում»,- ասել է դեսպանը` պատասխանելով Հայաստանին մատակարարվող զենքի մասին հարցին:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ինքնիշխան պետություններ են եւ իրենց հարաբերությունները ձեւավորում են իրենց հարմար ալգորիթմով, նաեւ միջազգային իրավունքին համապատասխան: