|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ընկերոջս՝ Վաչե Եփրեմյանին
Դու ապրում ես ծառի ոճով,
իսկ ծառը երբեք չի մեռնում:
Դու ապրում ես
գաղտնիքի մեջ ժամանակի
և դուրս տարածությունից,
ու պտույտը ծիծեռնակի
տան առեղծվածն է ծեփում:
Դու ապրում ես.
և լույսի առողջության մեջ
պահում ես զարկերակի ընթացքը աշխարհի:
Դու ապրում ես,
ու ես լսում եմ քո մենակության գաղթարշավը
համբերությա նդռան հետևից,
ու ժամանակի առողջ ողնաշարին
կարդում եմ՝
«Վաչե Եփրեմյան.
ազգակիցը բոլոր բաց հորիզոնների...»:
Դու ապրում ես ծառի ոճով,
իսկ ծառը երբեք չի մեռնում...
Նաիրա Համբարձումյան