Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականացնում է մեր փառապսակ մեծերին նվիրված «Մեր մեծերը» ծրագիրը:
Այս տարվա «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Արշակ Չոպանյանի (141-ամյակ), Գևորգ Զ Չորեքչյանի (145-ամյակ), Վիլյամ Սարոյանի (105-ամյակ), Նիկոլ Աղբալյանի (140-ամյակ) անունները, ինչպես նաև Հայաստանի շախմատի հավաքականը:
Սփյուռքի նախարարությունը կոչ է անում հայկական համայնքներին` իրենց կողմից կազմակերպվող միջոցառումներում ակտիվորեն անդրադառնալ 2013 թվականի մեծերին և տարվա ընթացքում կազմակերպել նրանց նվիրված միջոցառումներ՝ արդյունքների մասին տեղեկացնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը: