|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դուստրը` Նարեն ասաց, որ հայրը տեսել է իր վրա կրակողի դեմքը:
«Պապան ասել է, որ տեսել է իրեն կրակողի դեմքը, բայց չի կարողացել նկարագրել: Երբ նրա վրա կրակել են, նա գիտակցությունը կորցրել է, իսկ երբ գիտակցության է եկել, հարցրել է, թե` արդյոք սա երազ է, թե` իրականություն, հետո նորից կորցրել գիտակցությունը: Կրակոցներից անմիջապես հետո հարևաններն են արձագանքել, նրանք են զանգահարել շտապօգնություն և ոստիկանություն»,- ասաց Նարեն` հավելելով, որ առավոտյան Հայրիկյանին հետապնդող սևազգեստ մարդուն տեսած հարևաններն արդեն հարցաքննվել են:
Ի դեպ, վիրահատությունն ավարտվել է, սակայն արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ բժիշկը դեռ դուրս չի եկել վիրահատարանից: