|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 1-ին ժամը 14:00-ին «Սինոփսիս Արմենիայի» գիտա-արտադրական կենտրոնում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբի անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի հետ:
Հանդիպմանը ներկա կլինեն ՀՊՃՀ Ռեկտոր Արա Ավետիսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Փորձագիտական-վերլուծական վարչություն պետ Արկադի Խաչատրյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Յունիքոմփ ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանը և այլ պատվավոր հյուրեր: