|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաշաթաղի շրջանի Արտաշավի համայնքում 2012թ. հոկտեմբերի 14-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում քվեարկության արդյունքները կեղծելու փաստի առթիվ, ԼՂՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն. այս մասին հայտնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքը:
Քրեական գործով դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն իրականացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը:
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված արդյունքների՝ նշված համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու՝ Արմեն Դոխոլյանը եւ Թելման Ավետյանը։ Վերջինս, ԿԸՀ արդյունքներով, համայնքի ղեկավար է ընտրվել 6 ձայնի տարբերությամբ։
Թե ում օգտին են արդյունքները կեղծվել, դատախազությունը չի նշում։