|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանում` Կոմստրոմայի շրջանում, 61-ամյա տղամարդը մեղադրվում է իր 22-ամյա կնոջ սպանության մեջ: Նախաքննությամբ արդեն բացահայտնվել է, որ տղամարդը կնոջը դանակահարելով սպանել է հիվանդանոցային պալատում. հայտնում է NEWSru.com-ը:
Ըստ նախաքննական մարմնի տեղեկության` նախկին ամուսինները նույն հվանդանոցում պառկած են եղել, երբ տղամարդը կատարել է հանցագործությունը: Նշվում է, որ կինը մեկ ուրիշ տղամարդու հետ էր հանդիպում, ինչն էլ պատճառ է հանդիսացել սպանության:
Ականատեսների խոսքով` տղամարդն իր որսորդական դանակով ներխուժել է կնոջ հիվանդասենյակ և բոլորի ներկայության դանակի ավելի քան 22 հարված հասցրել: Կինը տեղում մահացել է:
Տղամարդը ձերբակալված է: