|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լուրջ չի ընդունում Ադրբեջանի` Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին հայտարարությունը: Այսօր Երեւանում ճեպազրույցի ժամանակ նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանն ընկալում է որպես քաղաքակիրթ երկիր:
Բորդյուժան ասել է, որ, անշուշտ, եղել են քաղաքացիական ինքնաթիռների խոցման դեպքեր, սակայն խորհուրդ է տվել չմոռանալ, թե համաշխարհային հանրությունն ինչ արձագանք է տվել դրանց:
«Չեմ կարծում, որ որեւէ պետություն այսօր իրեն նման քայլ թույլատրի, այդ պատճառով լուրջ չեմ ընդունում նման հայտարարությունները»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` կարծիք հայտնելով նաեւ, որ դրանք մեկ բացատրություն ունեն` կա'մ մտքերի սխալ մեկնաբանություն է, կա'մ անհաջող կատակ: