|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ջորջ Քլունին վճարել է Բեռլինի բնակչի ռեստորանի հաշիվը. հայտնում է The Local-ը: Այս կերպ հայտնի հոլիվուդյան դերասանը փորձել է իր մեղքը քավել գերմանացու առաջ, որին նա ու իր ընկերները անհանգստացրել են ճաշի ժամանակ: Քլունիի կարծիքով` իրենք շատ են աղմկել և խանգարել են ռեստորանի հաճախորդին:
Գերմանացին խոստովանել է, որ միայն ռեստորանից դուրս գալուց հետո է հասկացել, որ իր հաշիվը փակել է Քլունին, և ավելացրել է, որ նա իր ընկերների հետ բոլորովին էլ չի անհանգստացրել իրեն:
Քլունին Բեռլինում է գտնվում «Մոնումենտալ տղամարդ» ֆիլմի նկարահանումների համար: