|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանում լարվածությունը ժամ առ ժամ ավելի է սրվում: Բաքվի Շատրվանների հրապարակում ոստիկանությունը ձերբակալել է ցույցի դուրս եկած ավելի քան 80 մարդու: Contact.az լրատվական կայքի հաղորդմամբ` ձերբակալվածների թվում են նաեւ հայտնի իրավապաշտպան Մալահաթ Նասիբովան, բլոգերներ Էմին Միլլիին, Զաուր Գուրբանլը, հետաքննող լրագրողներ Խադիջա Իսմայիլովան, Շախվելեդ Չոբանօղլուն: Վերջիններս եկել էին` միջոցառումը լուսաբանելու:
Հաղորդվում է, որ խաղաղ ցուցարարների եւ ձերբակալվածների դեմ ոստիկանությունը ուժ է կիրառել: Ադրբեջանցի ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել նույնիսկ այն ավտոբուսում, որտեղ բռնի ուժով մտցրել էին ձերբակալվածներին:
Հիշեցնենք, որ այսօր հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել Բաքվի փողոցներ` իրենց աջակցությունը հայտնելու Իսմայիլը քաղաքում օրերս բողոքի դուրս եկած մարդկանց: