|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող` Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակում երեւացող կադրերը, երբ ցուցադրվում էին նախկինում` այլ առիթներով, դրանցում երեւում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. գրում է «Ժողովուրդ»-ը: Սակայն քարոզարշավի համար մոնտաժված տեսահոլովակում Քոչարյանը չկա:
«Ժողովուրդ»-ը փորձել է իրավիճակի առնչությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որն ասել է. «Ես տեղյակ չեմ` ինչ կադրերի մասին եք խոսում: Բայց եթե նման բան կա, ես համոզված չեմ, որ դրանք այն նույն կադրերն են, որտեղ Սերժ Սարգսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ»:
ՀՀԿ խոսնակը խորհուրդ է տվել այլեւս հարցեր չտալ, քանի որ ինքը տեսանյութի ռեժիսորը չէ եւ չի կարող պատասխանել: