|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գյումրին հռչակվել է 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչի կապակցությամբ էլ երեկ Հայաստան էր ժամանել ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը: Yerkir.am-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ բոլորս պետք է հպարտանանք, քանի որ Գյումրին` որպես մշակութային քաղաք, ավելի է զարգանալու:
Նա հավաստիացնում է, որ իրենք ծրագրի շրջանակներում պետք է գյումրեցիների հետ աշխատեն, ինչպես նաեւ ավագանու անդամների, ՀԿ-ների, որպեսզի կարողանան մշակութային ոլորտում առկա բոլոր խնդիրները ուշադրության կենտրոնում պահել:
«Մենք ծրագիր կկազմենք, հետո այն կուղարկենք ԱՊՀ երկրների ֆոնդին` հաստատելու: Կարեւոր ծրագրերից մեկն այն կլինի, որ Գյումրու Հին թատրոնը /որը Տիգրանյանի թատրոն են կոչում, քանի որ առաջին անգամ հենց այնտեղ է բեմադրվել «Անուշը»/ կվերականգնվի: Ես պատվիրակության անդամներին ասացի, որ Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի փակումը տեղի կունենա Սեւ բերդում, որը կիսաավեր վիճակում է, այսինքն` պետք է մինչեւ տարեվերջ անպայման հասցնենք այն վերականգնել»,-ասաց քաղաքապետը` հավելելով, որ մշակութային կենտրոնների վերականգնումը Գյումրիի համար մեծ նվեր կլինի: