|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ավստրալիայի Բաց առաջնությունում կրքերը բորբոքվում են: Այսպիսի մրցաշարերն առանց անակնկալների չեն անցնում: Եթե երեկ թենիսի սիրահարներին զարմացրել էր ամերիկուհի Սերենա Ուիլյամսի պարտությունը, ապա այսօր էլ անակնկալ մատուցեց աշխարհի երկրորդ ռակետ, ռուս Մարիա Շարապովան, ով կիսաեզրափակիչում պարտվեց չինուհի Լի Նային՝ 6/2, 6/2:
WTA և ATP վարկանիշային աղյուսակները գլխավորող` բելառուս Վիկտորյա Ազարենկան և սերբ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակներ տարան իրենց մրցակիցների նկատմամբ:
Վիկտորյա Ազարենկա - Սլոան Սթիվենս- 6/1, 6/4
Նովակ Ջոկովիչ- Դավիդ Ֆերեր- 6/2,6/2,6/1: