|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ճապոնիայի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Տարո Ասոյի հայտարարությունը մեծ աղմուկի տեղիք է տվել. գրում է Взгляд-ը: Նախարարը հայտարարել է, որ տարեց մարդկանց կյանքի վերջին տարիներին պետք է թողնել առանց բժշկական օգնության:
«Պետք չէ մարդուն ստիպել ապրել այն դեպքում, երբ նա ցանկանում է մահանալ»,- նշել է նա: Իսկ իր տեսակետը նա պարզաբանել է նրանով, որ կառավարությունը շատ մեծ գումարներ է ծախսում նրանց կյանքն արհեստականորեն երկարեցնելու վրա:
«Դուք գիշերը չեք քնի, եթե խորհեք այն մասին, թե կառավարությունն ինչքան գումար է ծախսում այդ նպատակներով»,- ասել է Տարո Ասոն: Պետության վրա բեռ չդառնալու համար նա պարզապես խորհուրդ է տվել «արագացնել ու մահանալ»: