|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չինաստանում Shinmei Electric Company-ին պատկանող գործարանների ավելի քան հազար աշխատակից մի քանի օր պատանդ է պահել իր ձեռնարկության մենեջերներին. հայտնում է «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությունը: Աշխատակիցներն այդպես են որոշել արտահայտել իրենց դժգոհությունը ղեկավարների ընդունած կարգապահական նոր կանոնների դեմ:
Այդ կանոնների համաձայն` աշխատակիցները պետքարանում կարող էին մնալ 2 րոպեից ոչ ավելի, աշխատանքից առաջին ուշացման դեպքում տուգանվում էին 8 դոլարով, իսկ երկրորդի դեպքում՝ հեռացվում աշխատանքից: Կազմակերպության ղեկավարներն ազատության մեջ են հայտնվել միայն 3 հարյուր ոստիկանի ժամանումից հետո:
Այս պատահարից հետո կազմակերպության մենեջերները համաձայնել են ոչ միայն չեղյալ համարել խիստ կանոնները, այլեւ համաձայնել են բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը: Իսկ ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել կատարվածը: Քննարկվում է քրեական գործի հարուցման հարցը` մարդկանց անօրինական ձևով ազատությունից զրկելու փաստով: