|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Պրահայից 50 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող Ջոսեֆուվ Դուլ գյուղում (բնակչությունը` 1021 մարդ), մի շարք պատմամշակույթային հուշարձաններից բացի, առանձնանում է նաեւ «Անմոռանալի ծառ» բնության հուշարձանով:
Ըստ տեղացիների` սպիտակ թխկին ավելի քան 150 տարեկան է, այն պահպանվում է Չեխիայի բնության պաշպանության նախարարության, ինչպես նաեւ Ջոսեֆուվ Դուլի համայնքապետարանի կողմից:
Ավելի տարիքով եւ պատմական ծառեր Հայաստանում եւս շատ կան, դրանք տարիներ առաջ ընդգրկվեցին նաեւ կառավարության կողմից հաստատված Բնության հուշարձանների ցուցակում: Իսկ, թե ինչ «սրտացավությամբ» են դրանք պահպանվում, հայտնի է բոլորիս:
Ի դեպ նշենք, որ չեխական գյուղի դրոշի գույներն են կանաչը եւ սպիտակը, իսկ խորհրդանիշը` ծաղկած գավազանը`կանաչ ֆոնին:
Մանրամասները` տեսանյութում:
Լուսանկարը` Գալուստ ՆԱՆՅԱՆԻ