|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ քարոզարշավը սկսելուն պես կարեւոր բացահայտումներ է անելու:
Yerkir.am-ի հետ զրույցում Հարությունյանը նշեց, թե հեռուստատեսությունները հիմնականում խեղաթյուրում են միտքը, կիսատ են ներկայացնում այն կամ էլ առանց միտքը ներկայացնելու` իրենց վերլուծությունն են ցուցադրում, հետեւաբար, ինքն իր հիմնական մտքերը ներկայացնելու է ուղիղ եթերում: «Այսօր ուղիղ եթերի ժամանակ էլ կասեմ այն, ինչ կարեւոր եմ համարում: Հետո, հնարավորության դեպքում, կօգտվենք նաեւ վճարովի եթերից»,- նշեց նա:
Հարությունյանն ասաց նաեւ, որ քարոզարշավի ընթացքում շեշտը դնելու է այն քաղաքացու վրա, որը չի ցանկանում երկրից բացակայել, այլ ցանկանում է մնալ իր երկրում` հասկանալով, որ այն նաեւ իր զավակներինն է: «Քանի որ ամենամեծ ժառանգությունը դա նորմալ հայրենիք ժառանգելն է»,- համարում է ՀՀ նախագահի թեկնածուն: