|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վերընտրվելու կապակցությամբ: Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը նամակ է գրել Օբամային, որում ասվում է. «Մենք շնորհավորում ենք Ձեր վերընտրությունը` որպես ԱՄՆ նախագահ, եւ վերահաստատում, որ մեր 2 միլիոնանոց հայկական գաղութը պատրաստ է աշխատել Ձեր վարչակազմի հետ` հավատարիմ մնալով այն սկզբունքներին, որոնք Դուք բերեցիք Սպիտակ տուն»:
Հաչիկյանը հավելել է, որ հայ համայնքի ղեկավարների հետ նախագահի պարբերական հանդիպումները մեծ կարեւորություն ունեն եւ հնարավորություն են տալիս անձնապես նախագահից լսել բոլոր հեռանկարների եւ քաղաքականության մասին: