|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2012 թվականին Հայաստանի Հանրապետության սահմաններին ադրբեջանցիների կատարած մի քանի դիվերսիոն գործողություններից հետո լուրջ աշխատանքներ են իրականացվել սահմանի երկայնքով եւ առհասարակ ինժեներական սարքավորումների արդիականացման եւ կիրառման ուղղությամբ: Այդ միջոցների մեծամասնությունը կիրառվել է հենց առաջնային գծում. լրագրողներին այսօր այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն անդրադարձավ նաեւ ազատամարտիկների խնդիրներին եւ նշեց, որ շարունակելու են հատուկ ուշադրության արժանացնել ազատամարտիկներին: Մասնավորապես` շարունակվելու է անօթեւան ազատամարտիկների բնակարանային ապահովման, վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկների սոցիալական ապահովության ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Սեյրան Օհանյանը հավելեց նաեւ, որ այդ միջոցառումները տարածվում են ոչ միայն զոհված, հաշմանդամ կամ վիրավոր ազատամարտիկների վրա, այլեւ բոլոր մնացածի: