|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքում կուսակցությունը կհամաձայնի կառավարման համակարգին մաս կազմելու` իշխանության առաջարկությանը, եթե, իհարկե, «Ժառանգության» թեկնածուն պարտություն կրի ընտրություններում:
«Այդ եթե-ներին եթե ավելացնենք երրորդը, որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ ունենալու ենք Սահմանադրական ընտրություններ` բարձրագույն չափանիշներին համապատասխան, առանց խախտումների ընտրություններ, ապա պատասխանը «այո» է: Իսկ այդ եթե-ներից որեւէ մեկի մեջ ոչ կա, ապա` ոչ, չի լինելու»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ ընտրություններին չմասնակցող երեք ուժերին եւ հայտարարեց, որ ինչ-որ տեղ ապաքաղաքական, հակաքաղաքական դիրքորոշում է, որ 8 ամիս առաջ այդ ուժերը մասնակցում էին ընտրություններին, իսկ հետո որոշում են, որ չեն մասնակցում: Ըստ Հովհաննիսյանի` սա տրամաբանական չէ: Նա վստահ է, որ միայն Աստված է կանխորոշում ամեն ինչ, իսկ այս ընտրությունները կանխորոշված որակելը սխալ է համարում:
Հովհաննիսյանը համամիտ չէ նաեւ, որ իբր այս ընտրությունները ոչ մրցակցային են, քանի որ երեք ուժերը չեն մասնակցում: «Կարող է` այդ ուժերից մեկը կողմնորոշվում է դեպի իշխանական թեկնածուն: Մեկ ուրիշը 5-6 տարի առաջ տարավ ընդդիմադիր շարժում, այդ զոհերն ինչի՞ համար էին, եթե չկար շարունակություն: Իսկ ՀՅԴ-ն չի որոշել` սատարելո՞ւ է, թե՞ ոչ»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: