|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նամակ է ուղարկել ԿԸՀ եւ պահանջում է բացառել գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ընտրություններում: Իր պահանջը չկատարելու դեպքում սեպտեմբերի 21-ից նախագահի թեկնածուն պատրաստվում է քարոզարշավի:
Այսօր լրագրողները նախագահի մեկ այլ թեկնածու` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ երեւույթին եւ հնարավո՞ր է, որ միանա հացադուլին:
«Հացադուլն ինձ համար պրոբլեմ չէ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ընդգծեց, որ հեշտ է դրա մասին հայտարարել, իսկ ինքը 15 օրը կարող է դարձնել 35 օր: Հովհաննիսյանը Ղուկասյանին կոչ արեց արեց չդիմել այդ քայլին, «որովհետեւ պետք չէ դա անել»:
«Բայց եթե, ի վերջո, իր խոսքը եւ գործը մեկ անի, ես կայցելեմ իրեն առաջին իսկ օրը եւ կխնդրեմ, որ դուրս գա հացադուլից»,-հայտարարեց նախագահի թեկնածուն: