|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ճոխ հարսանիք անելը, փաստորեն, ոչ միայն օլիգարխներին է բնորոշ, այլ նաև միջին վիճակագրական պատգամավորին: «Հրապարակ»-ը գրում է, որ շաբաթ օրը նման հարսանիք է արել ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ ամուսնացնելով միակ դստերը:
Հարսանյաց հանդիսությանը ներկա է գտնվել երկրի ողջ վերնախավը՝ Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Վերջիններս նստել են մի սեղանի շուրջ: Ներկաների ուշադրությունը գրավել է այն, որ ողջ ընթացքում նրանք միմյանց հետ գրեթե չեն շփվել: Դա հեռուն գնացող հետևությունների տեղիք է տվել: