|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մինչ հայաստանաբնակները զբաղված են ՀՀ նախագահի աթոռի համար պայքարող 8 անձնավորություններին միմյանցից տարբերակելու դժվարին գործով, ողջ աշխարհը քննարկում է հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության թեման՝ փորձելով պարզել, թե ով, ինչու, ինչ զենքով սպանեց նրան:
Իսկ մինչ այդ, աշխարհի տարբեր երկրներում բնակվող քրեական հեղինակությունները շտապում են Թիֆլիսի տոմս գնել, որպեսզի մասնակցեն Դեդ Հասանի հուղարկավորությանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Ռուսաստանի Դաշնությունից բազմաթիվ հայ քրեական հեղինակություններ են պատրաստվում մեկնել Վրաստան: Նրանց մի մասին կդիմավորեն Հայաստանից Վրաստան մեկնած քրեական տարրերը: