|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Բանանց» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը նոր մարզիչ ունի:
Ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն , ով այսուհետ կգլխավորի ակումբը, հունվարի 21-ին Կիպրոսում կմիանա «Բանանց»-ին, որտեղ հայկական ակումբը պատրաստվում է անցկացնել իր ուսումնամարզական հավաքը:
Պյատենկոյի հետ մարզչական շտաբում կաշխատեն Ալբերտ Կովալյովը, Կարեն Սիմոնյանը, Արթուր Ոսկանյանը և Նիկոլայ Դոնևը:
Որպես ֆուտբոլիստ` ուկրաինացին հանդես է եկել ուկրաինական մի շարք ակումբներում` «Տավրիայում», «Շախտյորում», «Մետալիստում», «Մետալուրգում», նաև Ուկրաինայի երիտասարդական հավաքականում:
Մարզչական կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», որտեղ 2008-10 թվականներին եղել է գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի օգնականը: Կոստովի հեռանալուց հետո գլխավորել է «Մետալուրգը» մինչև 2012 թվականը: