|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Օգնիր եղբորդ» սիրիահայերի օգնության նախաձեռնությունը «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության կողմից ճանաչվել է տարվա նախաձեռնություն. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը:
«Սա բոլորիս նվիրումի արդյունքն է։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հավատացել են մեր ծրագրին, մասնակից են եղել՝ իրենց ձեռքը մեկնելով պատերազմի արդյունքում անասելի ողբերգություն ապրող սիրիահայ մեր հայրենակիցներին»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը շարունակվում է։