|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրիան Թուրքիային մեղադրում է «տնտեսական ահաբեկչության» մեջ: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ, օգտվելով սիրիացի ժողովրդի տառապանքներից, Անկարան Հալեպից գողացել է 1,5 հազար միավոր դեղագործական եւ արդյունաբերական սարքավորումներ. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` այդ հանցագործ գործողությունները ուղղված են սիրիացիների զարգացման ու բարօրության վերականգնման դեմ եւ պետք է դատապարտվեն: Դիվանագետը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կպահանջի Թուրքիայից վերադարձնել գողացածը եւ փոխհատուցում վճարել: