|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Համաձայն Gallup-ի կատարած հարցումների, որոնք արվել են աշխարհի 148 երկրներում, համացանցի հասանելիությունն աշխարհում բարձրացել է 3 տոկոսով, ինչը նշանակում է, որ համացանցից կարող է օգտվել աշխարհի բնակչության 32 տոկոսը. տեղեկացնում է apsny.ge-ն:
Հայաստանն այդ երկրների ցուցակում առաջատար չէ, սակայն առաջ է Հարավային Կովկասի մյուս երկրներից. Հայաստանում համացանցը հասանելի է բնակչության 33 տոկոսին, այն դեպքում, երբ Վրաստանում այդ թիվը կազմում է 29 տոկոս, իսկ Ադրբեջանում` 15 տոկոս:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ըստ Gallup-ի, այստեղ համացանցը հասանելի է բնակչության 40 տոկոսին: 38 տոկոս հասանելիությամբ Թուրքիային հաջորդում է Իրանը: