|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոնդոնի, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության ամենաբարձր երկնաքերն այցելուների համար դռները կբացի փետրվարի 1-ին: Shard («Բեկոր») կոչվող շենքի բարձրությունը 310 մետր է, ունի 87 հարկ, գտնվում է Թեմզայի հարավային ափին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նեղ բուրգի տեսք ունեցող շինությունը նախատեսված է գրասենյակների համար, սակայն կան նաեւ հյուրանոց եւ բնակելի հարկաբաժիններ:
Երկնաքեր այցելել ցանկացող զբոսաշրջիկներից կգանձվի 25 ֆունտ ստերլինգ:
Ի դեպ, թեեւ Shard-ը համարվում է ԵՄ ամենաբարձր շենքը, 2012-ի վերջին նրանից այդ դափնին խլել է Մոսկվայի 339 մետրանոց «Մերկուրի Սիթի Թաուերը»: