|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակի» տեղեկություններով` ԲՀԿ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ գնացել է կոնյակի գործարանում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակ` հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել:
Թերթը գրում է, որ Վարդան Օսկանյանը մոտ երկու ժամ սպասել է, սակայն Ծառուկյանը նրան այդպես էլ չի ընդունել: Մյուս սպասողների հետ Օսկանյանը ևս անակնկալի է եկել այն ժամանակ, երբ սպասասրահում ժամեր անցկացնելուց հետո թիկնապահներից մեկը հայտնել է, որ Ծառուկյանը մեկնել է շենքից:
Թե ի՞նչ հարց էր պատրաստվում քննարկել Օսկանյանը Ծառուկյանի հետ՝ հայտնի չէ. եզրափակում է «Ժամանակը»: