|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի պատճառով դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածը:
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով ճանապարհներին առկա է մերկասառույց. անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: