|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իտալացի հնագետների արշավախումբը Լուքսորում` Արքաների հովտում, ավելի քան 3 հազար տարվա դամբարաններ է հայտնաբերել: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտարարել Եգիպտոսի հնությունների պետնախարար Մուհամեդ Իբրահիմ Ադի Սաիդը:
Նրա խոսքերով` դամբարանները գտել են Ամենհոտեպ 2-րդի (մ.թ.ա. 1427-1401 թթ.)` մինչեւ օրերը պահպանված հոգեհանգստյան տաճարի տակ: Հայտնաբերվել են սարկոֆագների մնացորդներ եւ մարդկային ոսկորներ, նաեւ հանգուցյալների ներքին օրգանների պահպանման համար նախատեսված անոթներ` Գոր աստծո 4 որդիների պատկերներով: