|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության կողմից տարածվել էր հաղորդագրություն, որում նշված էր, թե ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը 2012 թ. դեկտեմբերի 23-ին հրավիրած ժողովում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
Նշենք, որ ՍԴՀԿ ատենապետուհին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն է, ուստի այս համատեքստում առավել քան զարմանալի է, որ ՍԴՀԿ-ի կողմից նման հայտարարություն է տարածվում:
Yerkir.am-ի հետ զրույցում կուսակցությունից տեղեկացրեցին, որ հայտարարությունը տարածվել է ինքնակոչների կողմից, եւ դա այն ՍԴՀԿ-ն չէ, որի ատենապետուհին է Լյուդմիլա Սարգսյանը: